Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Ռուս-թուրքական կենտրոնը Լեռնային Ղարաբաղում կգործի հունվարից

Ռուս-թուրքական կենտրոնը Լեռնային Ղարաբաղում կգործի հունվարից
26.12.2020 | 20:44

Հունվարին թուրք զինվորականները ռուս խաղաղապահների հետ կսկսեն ծառայությունը Ղարաբաղի հարցով կենտրոնում։ Թուրքական NTV հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները բրիգադային գեներալի հրամանատարությամբ ուղևորվել են Ադրբեջան։


Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը, Սերգեյ Լավրովի հրավերով, հաջորդ շաբաթ կայցելի Սոչի՝ քննարկելու այդ թվում Լեռնային Ղարաբաղում «հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործարկմանը վերաբերող հարցեր»։

Դիտվել է՝ 8443

Մեկնաբանություններ